Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Ինչից է ծերանում և երիտասարդանում կնոջ կուրծքը. 1in.am

Ինչից է ծերանում և երիտասարդանում կնոջ կուրծքը. 1in.am

Կնոջ կուրծքը մի քանի հղիությունից հետո սկսում է նորմայից արագ ծերանալ: Բայց այդ, գործընթացը կարելի է կանգնեցնել հորմոնների և կրծքով կերակրելու միջոցով, հայտնում է u-news.com.ua-ն:

 

Միաբջիջ երկվորյակների մասնակցությամբ ուսումնասիությունները ցույց են տվել, որ կրծքի տարիքային փոփոխությունները հնարավոր է դանդաղեցնել ամենօրյա խոնավացման, կրծքով կերակրելու և հորմոնի փոխարինման թերապիայի միջոցով: Իսկ ծխելը, ալկոհոլի չարաշահումը և շատ հղիություններն արագացնում են ծերացման գործընթացը:

 

Բացի դրանից՝ հետազոտության մեջ խոսվում է այն մասին, թե տարբեր արտաքին գործոնները, ինչպես նաև մարմնի զանգվածի ինդեքսը և ավելի մեծ չափսի կրծկալի օգտագործումը ժամանակի ընթացքում կնոջ մարմինը դարձնում են պակաս գրավիչ: Այս եզրակացությանն են եկել գիտնականները՝ հետևելով 25-74 տարեկան 161 միաբջիջ երկվորյակների: Բոլոր կանայք մանրամասն հարցաշար են լրացրել իրենց դիետայի, ֆիզիկական ակտիվության մակարդակի, վնասակար սովրությունների և կյանքի այլ կարևոր պահերի վերաբերյալ:

 

«Հազվադեպ է պատահում, որ երկվորյակներն ամբողջ կյանքի ընթացքում արտաքին ազդեցության միանման գործոնների միջով անցնեն,- ասում է հետազոտության հեղինակ, Քլիվլենդի Case Medical Center բժշկական կենտրոնի պլաստիկ վիրաբույժ Հուման Սոլթանիանը:- Իսկ ծնվելիս նրանք գենետիկորեն նույնանման կուրծք ունեն, ուստի մեզ համար հետաքրքիր էր հետևել քույրերի տարիքային փոփոխություններին՝ դրանց պատճառներն իմանալու համար…»:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. hq-wallpapers.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ